Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգությունը – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կրակոցները։

«Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը, առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները անվտանգ են կրակոցների միջադեպից հետո»,- X-ում գրել է Փաշինյանը։

Փաշինյանը ընդգծել է, որ բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակություններում։

Ապրիլի 26-ին Washington Hilton հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքին 31-ամյա Քոուլ Թոմաս Ալլենը կրակոցներ էր արձակել անցակետի մոտ։ Թրամփին ու պաշտոնյաներին տարհանել էին, վիրավորվել էր անվտագության մեկ աշխատակից։ Ալենը ձերբակալվել է։

Leave a Comment