«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրել է․
«Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները իրենց տեղը չեն գտնում Հանրապետության հրապարակում Քաղաքացու օրվա առիթով կազմակերպված համերգի բազմամարդությունից և իրենց ոճին համապատասխան` Ամիրյան փողոցում, հանրապետության հրապարակում ուրախացող և այս կարևոր օրը նշող քաղաքացիներին են թիրախավորում, վիրավորում։
Սրանք այդպես էլ չհասկացան, որ արդեն 8 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է մեր պետության տերն ու տիրակալը, Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է մեր պետությունում որոշողը և Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է ազատ ընտրությամբ ձևավորում իշխանություն։
Սրանք այդպես էլ չհասկացան, որ որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության Քաղաքացու հետ»,- գրել է Կարեն Սարուխանյանը։
