Կոլումբիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Կոլումբիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Կոլումբիայում՝ Պանամերիկյան մայրուղու վրա, պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 14 մարդ, իսկ մոտ 38-ը ստացել են վնասվածքներ։

Պայթյունի հետևանքով ոչնչացվել է մեկ ավտոբուս և մոտակայքում գտնվող տասնյակ ավտոմեքենաներ, հայտնում է El País-ը։

Նախագահ Գուստավո Պետրոն հարձակման համար մեղադրել է զինված խմբավորմանը, որը ղեկավարում է «Մարլոն» մականունով հայտնի անձը։

Նա այդ խմբի անդամներին անվանել է ահաբեկիչներ, ֆաշիստներ և թմրանյութերի առևտրով զբաղվողներ՝ կոչ անելով հետապնդել նրանց ամբողջ աշխարհում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment