Ռումինիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին դրոնի ընկնելու պատճառով


Միջազգային


Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուի կարգադրությամբ Բուխարեստում Ռուսաստանի Դաշնության դեսպանն այսօր կկանչվի ԱԳՆ՝ կապված անցած գիշեր Գալացի շրջանում ռուսական անօդաչուի կործանման հետ, որն օգտագործվել է ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու համար, նշվել է գերատեսչության հայտարարությունում։


«Ռուսաստանի Դաշնությունը խախտել է Ռումինիայի օդային տարածքի ինքնիշխանությունը՝ նոր անպատասխանատու գործողություններ կատարելով, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել բնակչության անվտանգությունը։ Սա անպատասխանատու եւ սադրիչ ակտ է, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները։  Ավելի քան չորս տարի Ռուսաստանն անօրինական պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ։



Դա ոչ միայն դաժան իմպերիալիստական զավթողական ակտ է ինքնիշխան հարեւանի դեմ, այլեւ տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղության եւ անվտանգության խախտում»,- նշվել է հաղորդագրության մեջ։


Leave a Comment