Թրամփը չեղարկել է Ուիտկոֆի և Քուշների այցը Պակիստան – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և իր փեսայի՝ Ջարեդ Քուշների այցը Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար։

Թրամփն Ուիտկոֆի և Քուշների Պակիստան այցի չեղարկումը բացատրել է նրանով, որ նրանք չեն հասկանում, թե ով է ղեկավարում Իրանը։

«Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու, այդ թվում՝ նրանք», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա պնդել է, որ Իսլամական Հանրապետության ղեկավարության ներսում, ենթադրաբար, «շփոթություն և ներքին վեճ» կա։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ուիտկոֆի և Քուշների ուղևորությունը շատ ժամանակ և աշխատանք կպահանջի։ «Մենք բոլոր քարտերը ձեռքում ունենք, նրանք՝ ոչ մեկը։ Եթե նրանք ուզում են խոսել, պարզապես պետք է զանգահարեն», – հայտարարել է Թրամփը։

Leave a Comment