Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի եռակի չեմպիոն – armeniatoday.am

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի եռակի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանն ուներ երկու մասնակից` Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրել է 189 կգ։ Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 226 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 415 կգ արդյունքով` նա Եվրոպայի չեմպիոն:

Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է միայն 183 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով` նա ԵԱ-ում 6-րդն է:

Առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Էմմա Պողոսյանը (86 կգ)։ Արծաթե մեդալակիրներ էին դարձել Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը և Արա Աղանյանը։ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել։

Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։

Leave a Comment