«Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)

«Արարատ-Արմենիա-2013» թիմը, մարզիչ Արթուր Եդիգարյանի գլխավորությամբ, ապրիլի 8-ից 14-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մասնակցել է միջազգային մանկապատանեկան «SIRIUS CUP 2026» ֆուտբոլային մրցաշարին:

Ծավալված թեժ պայքարի արդյունքում «Արարատ-Արմենիա-2013»-ի սաները տոնել են 5 հաղթանակ, կրել ընդամենը մեկ պարտություն՝ զբաղեցնելով պատվավոր 2-րդ հորիզոնականը և արժանանալով արծաթե մեդալի։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Միհրան Բադիշյանը:

Առաջնության լավագույն կիսապաշտպան է ճանաչվել Ալեն Ադամյանը:

Առաջնության լավագույն հարձակվող է ճանաչվել Լևոն Ալեքսանյանը:

Առաջնության լավագույն հարձակվող է ճանաչվել Լևոն Ալեքսանյանը:

Պատանի ֆուտբոլիստների շնորհիվ հայկական եռագույնը ևս մեկ անգամ ծածանվեց երկրի սահմաններից դուրս:  

Թիմային աշխատանքը, կամքն ու ձգտումը տալիս են սպասված արդյունքը։    

Շնորհավորում ենք «Արարատ-Արմենիա-2013» թիմին, պատանի ֆուտբոլիստներին մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ։

Leave a Comment