Ադրբեջանը և Ուկրաինան կարող են միասին ռազմաարդյունաբերություն հիմնել – armeniatoday.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բաց է Ուկրաինայի հետ ռազմաարդյունաբերական արտադրանքի համատեղ արտադրության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա այս մասին հայտարարել է Ադրբեջանի Գաբալա քաղաքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։

Ալիևը հայտնել է, որ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ», հավելելով, որ «կան համատեղ արտադրության և ընդհանուր առմամբ արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության հիանալի հնարավորություններ»։

Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Leave a Comment