Մեծ Բրիտանիան մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել որպես արգելված կազմակերպություն


Միջազգային


Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է խորհրդարան ներկայացնել օրինագիծ, որը կհարթի ճանապարհը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արգելված կազմակերպությունների ցանկում ներառելու համար։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այս մասին հայտարարել է The Jewish Chronicle-ին տված հարցազրույցում։

«Երբ խոսքը վերաբերում է թշնամական պետական ​​կառույցներին և դրանց արգելմանը, մեզ անհրաժեշտ է օրենսդրական շրջանակ՝ անհրաժեշտ գործողությունները իրականացնելու համար։ Մենք համապատասխան օրինագիծը կներկայացնենք հնարավորինս շուտ։ Հաջորդ խորհրդարանական նստաշրջանը կսկսվի առաջիկա շաբաթներին, և մենք այս փաստաթուղթը կներկայացնենք քննարկման», – հայտարարել է վարչապետը։


Leave a Comment