Փակ են Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները

Փակ են Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները

25 ապրիլի 2026 – 13:59 AMT

PanARMENIAN.Net – Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով սահմանվել են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Ապրիլի 25-ին ժամը 00։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 05։00-ն սահմանափակվել է երթևեկությունը Ամիրյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։

Ապրիլի 25-ին ժամը 08։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 01։00-ն փակ են լինելու Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

Leave a Comment