14:00 Լուրերը մեկ տողով. Լավրովի անեկդոտը, Բաքվի բանակցություններ. ինչո՞ւ է Ծառուկյանը մերժում վարչապետի պաշտոնը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• ՀՀ վարչապետը Մարալիկում ներկայացրել է «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ կարևորելով քաղաքացու կամքն ու պետականակենտրոնությունը: 

•Գագիկ Ծառուկյանը Լոռու մարզում հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն պատրաստ է աջակցել ճգնաժամը հաղթահարող թեկնածուին: 

•Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները Բաքվում քննարկել են երկկողմ աջակցությունն ու Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: 

•Ռուսաստանի նախագահը հիշել է Վլադիմիր Ժիրինովսկու վերջին խոսքերը:

•Թուրքիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը: 

• Թեհրանի օդանավակայանը վերսկսել է միջազգային թռիչքների սպասարկումը: 

•Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի թագավորի այցի նախաշեմին սխալմամբ Ավստրալիայի դրոշներն են տեղադրվել, ինչն արդեն ուղղվել է: 

• ՌԴ արտաքին գործերի նախարարը դիվանագիտության էությունը մեկնաբանել է հայկական ռադիոյի անեկդոտով: 

Leave a Comment