Քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան



Քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է։ Այս մասին Մարալիկում, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



«Սա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում և ստեղծել պետությունը, հետևաբար՝ քաղաքացին այն մարդն է, որն ունի պետություն ունենալու կամք»,-նշել է նա: 


Փաշինյանը հավելել է, որ պետության ստեղծումը պարբերաբար տեղի ունեցող գործընթաց է, որովհետև պետության ստեղծման ամեն մի նոր շրջափուլի մեկնարկը, ըստ էության, պետության ստեղծում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment