Ադրբեջանը շարունակեց Թուրքիայի կողմից սկսված Ցեղասպանությունը՝ բռնությամբ տեղահանելով հայերին Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։
«Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքներում սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին՝ մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի։
2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից բռնությամբ տեղահանեց ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպան քաղաքականությունը։
Այս Հիշատակի օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,- գրել է նա։
