Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը․
«Սիրելի երևանցիներ, մեր հերթական ծառատունկը Ֆիզգորոդոկում էր, որտեղ 1, 3 հա տարածքում տեղի բնակիչների և երեխաների հետ տնկեցինք շուրջ 200 հասուն և արժեքավոր ծառեր, ինչպես նաև 1500 թփեր:
Վստահ եմ, որ այն կդառնա նոր ու սիրելի վայր բոլորիդ համար:
Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք՝ բոլորն իրենց ոռոգման համակարգերով»։
