Հանրայինը չի ցուցադրել կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդ – armeniatoday.am

Հանրային հեռուստատեսությունը Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակմամբ և «Լուրերի» թողարկմանը չի ցուցադրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի «Լուրերի» թողարկմանը հեռարձակվել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների այցն ու հարգանքի տուրքը մեկուկես մլն զոհերի հիշատակին։

Առաջին ալիքը հոգևոր դասի այցից եթերում ցույց է տվել միայն առանձին կադրեր՝ երկու հոգևորականի, որոնք իջնում են Անմար կրակի մոտ, ինչպես նաև հուշահամալիրի ընդհանուր տեսարաններ։

Կաթողիկոսն ու հոգևոր դասը Ծիծեռնակաբերդ են այցելել 10։30-ին՝ Փաշինյանի և պաշտոնյաների այցից հետո։ Վարչապետն այցելել է առավոտյան, նրա այցն ապահովելու համար հուշահամալիրի մուտքը փակվել էր, բացվել միայն նրա հեռանալուց հետո։

Գարեգին 2-րդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ հուշահամալիրում կատարել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս առիթով հուշահամալիր էր բերվել Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Վեհափառն ու իշխանությունները պետական արարողակարգային միջոցառումներին առանձին են մասնակցում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ կաթողիկոսը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը։ Նախորդ տարիներին Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ հուհեռարձակվում էր։

Հոգևոր դասի այցը Ծիծեռնակաբեր այս տարի չի հեռարձակվել իշխանությունների կողմից կաթողիկոսի հրաժարականի պահանջի ու եկեղեցուն առնչվող գործընթացների ֆոնին։

Գարեգին 2-րդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այսօր հուշահամալիրում կատարել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս առիթով հուշահամալիր էր բերվել Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

2023 թվականից Հ1-ը տարեմուտի ծրագրերում չի ընդգրկում կաթողիկոսի ամանորյա ուղերձը։

Ապրիլի 22-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հերքել էր Ցեղասպանության հուշահամալիրից Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերը կրճատելու մասին տեղեկությունը։

Leave a Comment