Ըմբշամարտի ԵԱ․ Թևանյանը և Խնձրցյանը հաղթել են մրցակիցներին – armeniatoday.am

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշները հաղթանակներ են գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

65 կգ քաշային Վազգեն Թևանյանը մեկնարկային գոտեմարտում 5-2 հաշվով հաղթել է Խամզատ Արսամերզուևին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այնուհետ Թևանյանը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Շամիլ Մամեդովին ու նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր:

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ առավելության է հասել Ռազվան Կովաչի նկատմամբ և նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը: Մրցաշարի ծրագրում ներառված են հունահռոմեական, ազատ ոճի և կանանց ըմբշամարտի մրցումները։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։

Leave a Comment