Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
62 տարեկան եմ և ինչքան հիշում եմ, բացի վերջին մի քանի տարուց, երբեք՝ Ցեղասպանության հիշատակման օրը կամ հաջորդ օրերին , Հայաստանի ողջ տարածքում, որևէ «ուրախ միջոցառում» չի անցկացվել: Առավել ևս ՝« փողոցային խորոված փարթի»… Սա է եղել մեր ավանդույթը…Պայքար՝այո՛…միտինգներ, ցույցեր, ջահերով երթեր՝ այո՛… Բայց . համերգներ, փողոցային «կեր ու խում»’ երբեք…Դրա համար կան տարվա ևս 360 օր…Չնայած՝ փողոցային, «խորովածային» միջոցառումները, 21-րդ դարի Երևանի փողոցներում , գեղջկական մթնոլորտի շարունակությունն է…Շատ տգեղ և հակասանիտարական նրբերանգներով…