Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները վաղն առավոտյան կմեկնեն Պակիստան՝ բանակցությունների համար․ Իրանն է դիմել մեզ և խնդրել հանդիպում․ Քերոլայն Լևիթ



Հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները վաղն առավոտյան կմեկնեն Պակիստան՝ բանակցությունների համար, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը և հաստատել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի մասին լուրը։



«Իրանն է դիմել մեզ և խնդրել հանդիպում։ Նախագահն ուղարկում է Սթիվին և Ջարեդին՝ լսելու նրանց առաջարկները։ Արդյունավետ զրույցի հույս ունենք, որը կհանգեցնի համաձայնության»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment