Ծանրամարտի ԵԱ․ Էմմա Պողոսյանը չեմպիոն է հռչակվել – armeniatoday.am

Ծանրորդ Էմմա Պողոսյանը (86 կգ) հռչակվել է Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Նա երկամարտում գրանցել է 248 կգ արդյունք (107 կգ +141 կգ)։ Պոկում վարժությունում նա երրորդն էր, հրում վարժությունում՝ առաջինը։

Առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել նաև Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը և Արա Աղանյանը։ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել։

Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։

Leave a Comment