Սլովակիան վերսկսել է ռուսական նավթի ստացումը «Դրուժբա» խողովակաշարով

Սլովակիան վերսկսել է ռուսական նավթի ստացումը «Դրուժբա» խողովակաշարով

Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան հայտարարել է, որ ապրիլի 23-ի գիշերը՝ ժամը 02:00-ից սկսած, երկիրը կրկին սկսել է նավթ ստանալ «Դրուժբա» նավթամուղով։ 

Ըստ նախարարի՝ ներկայումս հումքի ընդունումն ընթանում է նախապես համաձայնեցված պլանի համաձայն և առանց խափանումների։

Նավթամուղի աշխատանքի վերականգնումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Ուկրաինան ավարտել է խողովակաշարի վերանորոգման և վերագործարկման աշխատանքները։ 

Հիշեցնենք, որ ռազմավարական այս օբյեկտը վնասվել էր դեռևս հունվար ամսին տեղի ունեցած ռուսական հարձակման հետևանքով, ինչը հանգեցրել էր մատակարարումների երկարատև դադարեցմանը դեպի Հունգարիա և Սլովակիա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment