Երբ չեմպիոնը ընտրում է ոչ թե առողջությունը, այլ գովազդը. Քրիստինե Ավագյան



Եվրոպայի բազմակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը, կարծես, նոր մարզաձև է գտել՝ «էներգետիկի գովազդ» կոչվող։ Մարզասրահից դուրս գալուց հետո նա ակտիվորեն պայքարում է ոչ թե մրցակիցների, այլ հանրության ուշադրության համար՝ գովազդելով Ջերմուկ Գրուպի «հրաշք» էներգետիկները։

Աշխարհում բժիշկներն ու սննդաբանները ահազանգում են՝ էներգետիկների հնարավոր վտանգների, կախվածություն առաջացնելու և հատկապես անչափահասների առողջության վրա ունեցած ազդեցության մասին։ Բայց, իհարկե, սա մանրուք է, երբ կա ավելի կարևոր առաքելություն՝ գովազդ անել ու գումար վաստակել։

Այս «էլիքսիրը»՝ ընդամենը 200-300 դրամ արժողությամբ, հասանելի է գրեթե բոլորին և հատկապես սիրված է դպրոցականների շրջանում։ Անգամ եղել են դեպքեր, երբ նման խմիչքների չարաշահումը կապվում է առողջական լուրջ խնդիրների հետ։Բայց, դատելով ամենից, այդ ամենը չի խանգարում մեր մարզիկին շարունակել իր «ազնիվ» գործը։

Ի վերջո, առողջ ապրելակերպը կարևոր է… հատկապես երբ դու ինքդ ես ընտրում՝ դա պահել քեզ համար, իսկ մյուսներին առաջարկել մի փոքր այլ բան….(


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment