Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին. վիրավորվել են լրագրողներ


Միջազգային


Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Լիբանանի «Հեզբոլլահ» արմատական ​​խմբավորմանը պատկանող ռազմական օբյեկտին Լիբանանի հարավում։

Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակն իր Telegram-ում։

«Լիբանանի հարավում զորքերը նկատել են, որ երկու մեքենա դուրս է գալիս «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող ռազմական օբյեկտից։ Մեքենաներում գտնվող զինյալները հատել են առաջնագիծը և մոտեցել զորքերի դիրքերին՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով նրանց անվտանգության համար։ Հաստատելով, որ այդ անձինք խախտում են հրադադարը և անմիջական սպառնալիք են ներկայացնում, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են մեքենաներից մեկի և այն օբյեկտի վրա, որտեղից նրանք հեռացել էին», – ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածների ժամանակ վիրավորվել է երկու լրագրող։


Leave a Comment