Որտե՞ղ կարող է լինել «Ուխտի տապան»-ը

Որտե՞ղ կարող է լինել «Ուխտի տապան»-ը

Ամերիկացի հնագետ դոկտոր Քրիս ՄաքՔիննին կարծում է, որ հնարավոր է պարզել «Ուխտի տապան»-ի գտնվելու վայրը, և պատրաստվում է սկսել որոնումներ։ Նրա վարկածով՝ տապանը կարող է թաքնված լինել Երուսաղեմի Դավթի քաղաքի տարածքում՝ Տաճարի լեռան մոտ։ ՄաքՔիննին առաջարկում է օգտագործել դետեկտոր, որը կարող է ուսումնասիրել գետնի խորքը՝ առանց պեղումների և հայտնաբերել թաքնված կառույցներ։

«Ուխտի տապան»-ը անհետացել է մ.թ.ա. 587 թվականին՝ Երուսաղեմի ավերման ժամանակ, և ավանդության համաձայն՝ այն թաքցվել է։ Հնագետը նշում է երեք հիմնական վարկած՝ այն կարող է գտնվել Դավթի քաղաքի տակ, Երուսաղեմի մոտ գտնվող ձորում կամ Նեբո լեռան քարանձավներում։ Նա ընդգծում է, որ դեռ հստակ ապացույց չկա, սակայն նոր տեխնոլոգիաները կարող են օգնել մոտենալ պատասխանին։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment