ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հորդորել է Իրանում գտնվող ամերիկացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը՝ չնայած Իսլամական Հանրապետության օդային տարածքի մասնակի վերաբացմանը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ քաղաքացիները կարող են դուրս գալ նաև ցամաքային ճանապարհով՝ անցնելով հարևան երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա կամ Թուրքմենստան։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Իրանը հայտարարել էր օդային տարածքի մասնակի վերաբացման և երկրի արևելյան հատվածում ավիահաղորդակցության վերականգնման մասին։

Leave a Comment