Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 19։15-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում  օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կա:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել է, և այս պահին մարմինը չի երևում։

Ընթանում են որոնողոկան աշխատանքներ:

Leave a Comment