Ըմբշամարտի ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը դարձել է արծաթե մեդալակիր – armeniatoday.am

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձել է 2026 թվականի Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Տիրանայում կայացած մրցաշարի եզրափակչում 22-ամյա Աղաջանյանը 2։2 հաշվով պարտվել է սերբ Գեորգի Տիբիլովին։

Եզրափակիչ հասնելու ճանապարհին Սուրենը երեք անգամ հաղթել է, այդ թվում՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն ադրբեջանցի Նիհաթ Մամեդլիին։

Սլավիկ Գալստյանը (67 կգ) նվաճել է իր կարիերայի 3-րդ եվրոպական բրոնզե մեդալը։ Բրոնզե գոտեմարտում Գալստյանը 5։3 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինին։

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն էր հռչակվել։ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր։

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Տիրանայում ապրիլի 20-26-ը: Մրցաշարի ծրագրում ներառված են հունահռոմեական, ազատ ոճի և կանանց ըմբշամարտի մրցումները։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։

Leave a Comment