ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես նրանց նման կայսր չեմ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն կայսր չի համարում և չունի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջնորդների պես համաշխարհային ազդեցության ռեսուրսներ։

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ ի տարբերություն Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի, ինքը հնարավորություն չունի սեփական կամքը պարտադրելու գլոբալ մակարդակում, քանի որ չի տիրապետում համապատասխան մասշտաբի լծակների։

Խոսելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների մասին՝ Լուկաշենկոն նրանց բնութագրել է որպես «մեծ մարդիկ»։ «Ես Թրամփի կամ Պուտինի նման  կայսր չեմ»,- նշել է նա՝ շեշտադրելով իր և նշված առաջնորդների հնարավորությունների տարբերությունը։

Leave a Comment