20:00 Լուրերը մեկ տողով. 236 մետր խորությունից դուրս բերված 46 անձ, Զելենսկու պահանջ, 500 մաֆիոզների դատավարություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Երևանի Աղի կոմբինատում 236 մետր խորության տակ արգելափակված 46 քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել։

·  Ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երթուղային ավտոբուսի վարորդին դանակահարած 55-ամյա տղամարդուն։

·  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանում հանդիպել և զրուցել է Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլի հետ։

·  Իտալիայի վարչապետը պատասխանել է ռուս հաղորդավարի վիրավորանքներին՝ ընդգծելով իր երկրի ինքնիշխանությունը։

·  Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է ֆինանսական աջակցությունը և Թուրքիայի միջոցով Ռուսաստանի հետ բանակցություններ խնդրել։

·  Կրեմլը հայտարարել է ամերիկացի բանակցողների հետ հանդիպումները շարունակելու ցանկության մասին։

·  Սան Սալվադորում միաժամանակ դատում են հանցավոր խմբավորման շուրջ 500 առաջնորդների։

·  ԱՄՆ կոնգրեսականները ՀԴԲ տնօրենից պաշտոնական ապացույցներ են պահանջել ալկոհոլային կախվածություն չունենալու վերաբերյալ։

·  Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, որն ուղեկցվելու է անձրևով և քամու ուժգնացմամբ։

Leave a Comment