Թրամփը նախընտրում է տնտեսական ճնշումները. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում վերսկսել անմիջական ռազմական գործողություններն Իրանի դեմ, սակայն այդ հնարավորությունը դիտարկում է որպես արձագանքման տարբերակ։

The Wall Street Journal-ը, հղում անելով նախագահի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներին, նշում է, որ Թրամփը նախընտրում է կիրառել տնտեսական ու դիվանագիտական ճնշումներ՝ խուսափելով մեծածավալ զինված բախումից։

Այդուհանդերձ, ռազմական սցենարը շարունակում է մնալ օրակարգում՝ պայմանավորված իրավիճակի հնարավոր սրմամբ կամ ամերիկյան թիրախներին սպառնացող ուղղակի վտանգներով։

Հրատարակության աղբյուրները շեշտում են, որ Վաշինգտոնի մոտեցումը միտված է Թեհրանին զսպելուն՝ առանց լայնածավալ պատերազմական գործողությունների մեջ ներքաշվելու։

Leave a Comment