ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը


Միջազգային


Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը և հակառուսական նոր՝ 20-րդ փաթեթի ներդրումը:

Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«ԵՄ դեսպանները սկսել են Ուկրաինային խոստացված 90 միլիարդ եվրոյի վարկի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ համաձայնագրի վերջնական մշակման գործընթացը», – գրում է գործակալությունը։

Ըստ գործակալության՝ այս միջոցառումները հնարավոր են դարձել կառավարության փոփոխությունից հետո Հունգարիայի վետոյի վերացման շնորհիվ։


Leave a Comment