Ամիրյան փողոցի բարեկարգումից հետո շարունակվում են նաև կանաչապատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Միայն այսօր Ամիրյան փողոցի սկզբնամասից մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկն ընկած հատվածում տնկվել է կատալպա տեսակի 33 ծառ։ Դրանք հասնում են 15-20 մետր բարձրության և ձևավորում են լայն սաղարթ։ Նախատեսվում է տնկել ևս 70 ծառ»,- հայտնում են գերատեսչությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
