Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը ցանկություն է հայտնել Լիբանանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ դիվանագետների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ելույթ ունենալով՝ նա ասել է, որ երազում է ազատորեն մեքենայով Բեյրութ մեկնելու և լիբանանցիների հետ բարեկամանալու մասին:
«Իսրայելը անհամբեր սպասում է ձեզ բոլորիդ հետ համագործակցելուն՝ Մերձավոր Արևելք ստեղծելուն նպաստելու համար, որտեղ մեր բոլոր որդիներն ու դուստրերը կժառանգեն հնարավորություն, այլ ոչ թե վախ, որպեսզի նրանք ժառանգեն վաղվա խոստումը, այլ ոչ թե երեկվա հակամարտությունները:
Վերջերս ես իսրայելցի դպրոցականներին ասացի, որ իմ երազանքն է նստել մեքենան և ուղիղ Բեյրութ գնալ, այցելել այս գեղեցիկ քաղաքը, ընկերանալ Լիբանանի բարի մարդկանց հետ, նրանց հետ, ովքեր մեզ հետ աղոթում են ավելի լավ ապագայի համար», – ասել է Հերցոգը՝ դիմելով օտարերկրյա դիվանագետներին։ Նրա խոսքերը տարածել է Իսրայելի նախագահի գրասենյակը։