ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցավոք սրտի ինձ համար ուրիշ այլ տեղ չկա. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր անվան շուրջ առկա դժգոհություններին։

Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, սակայն նրա անունը շարունակում է խանգարել շատերին, և վերջիններս չեն հաշտվում նրա ներկայության հետ, երրորդ նախագահը պատասխանել է հարցադրումով՝ «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ, Ղարաբա՞ղ»։ Նա հավելել է, որ ցավոք սրտի իր համար այլ տեղ չկա։

նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահի գործով դատական նիստը։

Leave a Comment