Ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան Երկրի օրվա կապակցությամբ հրապարակել է մեր մոլորակի՝ տիեզերքից արված լուսանկարը։
«Ապրիլի 22-ին նշվում է Երկրի օրը՝ միջազգային տոն, որը նպատակ ունի ուշադրություն հրավիրել բնապահպանական խնդիրների վրա և միավորել մարդկանց՝ բնության պահպանության համար պայքարում»,– նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Տպավորիչ կադրը ստացվել է «Էլեկտրո-Լ» №5 հիդրոօդերևութաբանական արբանյակի միջոցով, որը Երկիրը ֆիքսել է տիեզերքից՝ ընդգծելով մեր մոլորակի գեղեցկությունն ու խոցելիությունը։
