Ուկրաինայի ԱԳ նախարարը վերջնագիր է ներկայացրել Եվրոպային

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան վերջնագիր է ներկայացրել Եվրոպային ԵՄ անդամակցության վերաբերյալ։

Սա նրա պատասխանն էր լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ Գերմանիան և Ֆրանսիան արագացված անդամակցության փոխարեն խորհրդանշական բոնուսներ են առաջարկում։

«Մենք դրանցից ոչ մեկը չենք ընդունի։ Սա հստակ դիրքորոշում է»,- Strana.ua-ն մեջբերել է նրա խոսքերը։

Անցյալ շաբաթ Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԵՄ շատ կարևոր անդամներ, մասնավորապես Գերմանիան, Նիդեռլանդները և Իտալիան, պատրաստ չեն մոտ ապագայում քննարկել Կիևի անդամակցությունը։

Leave a Comment