Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի գումար և բաժնետոմսեր․ ԳԴ

Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39,341 հատ բաժնետոմս, 864,1 ԱՄՆ դոլար ավանդ, 10,2 միլիոն դրամ 4,9 հազար եվրո՝ իրենց տոկոսներով, և 2,6 միլիոն դրամ, հայտնել է Գլխավոր դատախազությունը։

ԳԴ պարզաբանմամբ՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն ու նշված գումարները Սարգսյանը ձեռք է բերել ապօրինի գույքի օտարման եղանակով, ինչը ապրիլի 21-ի որոշմամբ ենթակա է բռնագանձման։

2024 թվականին դատարանը որոշել էր Լյովա Սարգսյանից ու նրան փոխկապակցված այլ անձից ՀՀ-ին վերադարձնել Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր։

2019 թվականի սեպտեմբերին Սարգսյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Առաջիկա ժամերին դատարանը կքննի նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նախկին նախագահի եղբայրը մինչ այդ հետախուզվում էր ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված քրեական գործով։

Leave a Comment