
tert.am ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը կպահպանվի այն դեպքում, եթե պահպանվի Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարը։ Սա Իրանի կողմից առաջ քաշված պայմաններից մեկն է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր առաջ քաշած պայմաններից մեկն այն է, որ հրադադարի ռեժիմը պետք է տարածվի ողջ տարածաշրջանի վրա, ներառյալ՝ Լիբանանը»,- ասել է Ամիր Սայիդ Իրավանին: