15:00 Լուրերը մեկ տողով. Խմելու ջրի հնարավոր աղտոտում Բյուրեղավանում, Ալիևը խոսել է խաղաղության մասին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Բյուրեղավանում խմելու ջրի հնարավոր աղտոտման պատճառով բազմաթիվ բնակիչներ թունավորման ախտանիշներով դիմել են բժշկական հաստատություններ։

·  Հայաստանում տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնելու նպատակով երկու տարի ժամկետով կտեղեկայվի ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն։

·  Գործարկվել է «Stugel.am» նոր հարթակը, որը թույլ է տալիս ժամանակակից տեխնոլոգիաներով ստուգել տեքստային, լուսանկարային և տեսանյութային կոնտենտի իսկությունը։

·  Եվրահանձնաժողովը պատժամիջոցների նոր փաթեթից հանել է ռուսական նավթի տեղափոխման արգելքը՝ տնտեսական վնասներից խուսափելու համար։

·  Ռուսական կողմը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման իրավունքի փոփոխությունը Հայաստանի համար կառաջացնի հսկայական ֆինանսական պարտավորություններ։

·  Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ փաստացի խաղաղության հաստատման և նավթամթերքի արտահանման հետ կապված առևտրային հարաբերությունների մեկնարկի մասին։

Leave a Comment