
armtimes.com Տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն է տարածվում, որում կարծես թե երկու անձինք քննարկում են հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցերը:
Ըստ խոսակցության՝ այն ներառում է 2 կարկանդակ (պերաշկի) և մեկ շիշ Կոկա-Կոլա կամ ջուր: Ձայնագրության մեջ անձերից մեկը դժգոհում է, որ կարկանդակի (պերաշկի) փոխարեն կարելի է հոթ-դոգ տալ:
Ձայնագրության մեջ նաև ասվում է, որ 3000 դրամ են տալու (հավանաբար յուրաքանչյուր անձին):
Ըստ հրապարակումների՝ ձայնագրությունում Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաքներին տանելու մասին է խոսքը: