Ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Կարինե Աբովյանին պատկանող ալրային հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր):

Մասնավորապես՝ արտադրական շինությունների այն մասերում, որտեղ արտադրվում է սննդամթերք՝

  • պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
  • առաստաղին եղել են անցանկալի բորբոսների հետքեր և մասնիկների թափվելու վտանգ,
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը՝ սեղանը, եղել է անհարթ, ունեցել է ճեղքեր, որոնք հեշտությամբ մաքրելու և ախտահանելու խոչընդոտներ են։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment