Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության եկան վեց շաբաթվա ընթացքում. Սթիվեն Ուիթքոֆ


Միջազգային


ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել ընդամենը վեց շաբաթվա ընթացքում։

Նա այս հայտարարությունն արել է Մայամիի համալսարանում կայացած «Անշարժ գույքի ազդեցությունը» ամենամյա համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք այս համաձայնությանը հասանք վեց շաբաթվա ընթացքում», – նշել է Սթիվեն Ուիթքոֆը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստը, որը միջնորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


Leave a Comment