Մեքսիկայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության երկու պաշտոնյա է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի հյուսիսում գաղտնի թմրալաբորատորիայի ոչնչացման գործողություններից վերադառնալիս՝ տեղի ունեցած վթարի հետևանքով։
Վթարի հետևանքով զոհվել է նաև մեքսիկացի երկու քննիչ։
Մեքսիկական իշխանությունների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ շարասյունը վերադառնում էր հանցավոր խմբավորումների թմրալաբորատորիաների ոչնչացման գործողությունից։
Կատարվածի վերաբերյալ ԱՄՆ-ի և Մեքսիկայի պաշտոնական վարկածների միջև առկա են հակասություններ, ինչը, փորձագետների կարծիքով, վկայում է Մեքսիկայի և տարածաշրջանի անվտանգային գործողություններում ամերիկյան կողմի ներգրավվածության մեծացման մասին:
