Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Մերձավոր Արևելքը գտնվում է «վճռորոշ հանգրվանում»։ Այս արձագանքը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ երկարաձգել Իրանի հետ հրադադարի ռեժիմը՝ նոր բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու նպատակով։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գուո Ցզյակունը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ տարածաշրջանային ներկա իրավիճակը գտնվում է պատերազմից խաղաղության անցման չափազանց զգայուն փուլում։
Ըստ պաշտոնական Պեկինի՝ այս պահին գերակա առաջնահերթությունը պետք է լինի բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը՝ ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։
