ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ապրիլի 22-ի արտահերթ նիստում հաստատել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցության դաշինքի օգտահաշվի անվան փոփոխությունը:
ԿԸՀ հղված պարզաբանում ակնկալող դիմումը ներկայացրել էր դաշինքի ներկայացուցիչ, լիազորված անձ Գոհար Մելոյանը: Պարզաբանումը վերաբերելի էր Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։
Նշվում է, որ ԿԸՀ-ն ստացել է օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»։
ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել ապրիլի 6-ին: Օրինագիծը մշակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից նույն օրը հայտարարել էին, որ նախագիծն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի դեմ է՝ հաշվի առնելով, որ անվան մեջ անձնանուն կա։ Կուսակցությունում պատահական չէին համարել նախագիծը՝ հաշվի առնելով, որ մի քանի օրից ԱԺ ընտրությունների համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու օրն է։
ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ՝ «Ուժեղ Հայաստանն» ակցիա էր իրականացրել խորհրդարանի դիմաց՝ իր բողոքը հայտնելով նախագծի դեմ։ Նրանք ԱԺ-ի դարպասներին փակցրել էին «Փաշինյանը չի կարող կանգնեցնել փոփոխությունը» գրությամբ պաստառներ։
Կուսակցությունում ավելի վաղ հայտարարել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են այս նախագծի միջոցով «գողանալ» առաջիկա ընտրությունները։
«Ազգային ժողովում նրանք փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը»,- ասված էր կուսակցության հայտարարության մեջ։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:
