Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը Եվրամիությանն անդամակցելու դեպքում, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:
«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին միանալը, ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով, Հայաստանի համար կարժենա ՀՆԱ-ի մոտ 23% -ը, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը (10,5%-ով) և գնաճի աճը 22,6%-ով կհանգեցնեն կենսամակարդակի զգալի նվազման», – ասել է նա։
Ըստ Շևցովի՝ ներքին սպառումը կնվազի ներկայիս մակարդակի ավելի քան 20%-ով: Բացի այդ, ԱԽ քարտուղարի համոզմամբ, սպասվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ:
