Թուրքիան ավելացրել է Էրդողանի անվտանգության ֆինանսավորումը՝ խորացող աղքատության ֆոնին․ ԶԼՄ

2026 թվականի փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 754,6 լիրա (16 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը գրեթե կրկնակի գերազանցել է հունվարի ցուցանիշը, գրել է Ermenihaber-ը։

Ըստ հրապարակման՝ մարտ ամսին Թուրքիայում սովի շեմը հասել է 32,8 լիրայի (721 դոլար), իսկ աղքատության շեմը՝ 106,8 լիրայի (2,4 դոլար)։

Այսպիսով Էրդողանի անվտանգության մեկ օրվա արժեքը մոտ 25,2 միլիոն լիրա է (553,4 դոլար), մեկ ժամը՝ 1,5 միլիոն լիրա (23 դոլար)։

Ըստ երկրի ընդդիմության՝ Էրդողանին պաշտպանելու համար մեկ օրում ծախսվող գումարով բազմաթիվ քաղաքացիներ փորձում են գոյատևել ամբողջ ամսվա ընթացքում, նշել է կայքը։

Կայքի տվյալներով՝ նախագահի անվտանգության մեկ ամսվա ծախսերով հնարավոր կլիներ վճարել շուրջ 37 հազար թոշակառուի կամ ավելի քան 51 հազար այրու և ծնողազուրկ երեխայի նպաստը։

Այս տվյալների համադրությունը ցույց է տալիս ոչ միայն պետական ծախսերի աճը, այլև դրանց սոցիալական բաշխման անհամաչափությունը, պարզաբանել է հրապարակումը։

Leave a Comment