Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտղ ասվում է, որ Իսրայելի (սիոնիստական ռեժիմի) ռազմական և անվտանգության ուժերի վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ կեղծ լուրերի տարածումը, որ Իրանի հետ կապված ուժերը գործողություններ են պլանավորում Ադրբեջանում կեղծ են։
Դեսպանատունը պնդել է, որ նման քարոզչության նպատակը Իրանի և հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի միջև անհամաձայնություն և թշնամանք հրահրելու փորձն է։
«Սիոնիստական ռեժիմի 2025 թվականի հունիսին 12-օրյա ռազմական ագրեսիան և 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված հարձակումների նոր ալիքը ցույց են տալիս, որ այս ռեժիմը մտադիր է հակամարտությունը տարածել Իրանին հարակից շրջաններում։ Այս ծրագիրն իրականացնելու համար ռեժիմի օրակարգում են ապատեղեկատվության տարածումը և կեղծ դրոշի գործողությունները։
Նախիջևանի ուղղությամբ կասկածելի անօդաչու թռչող սարքերի հարձակումները, Կասպից ծովի նավահանգստային և նավագնացության ենթակառուցվածքների դեմ դիվերսիոն գործողությունները, ինչպես նաև օդային տարածքի և տնտեսական ուղիների անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլերը վկայում են ռեժիմի կողմից գործողությունների նմանատիպ օրինաչափության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
