Իրանը կանգնած է ֆինանսական փլուզման եզրին. Թրամփ

Իրանը կանգնած է ֆինանսական փլուզման եզրին. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում և «ֆինանսապես փլուզվում է»՝ կապված ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցի փակման հետ։ 

Սպիտակ տան ղեկավարն իր «Truth Social» սոցիալական հարթակում արված գրառման մեջ նշել է, որ Թեհրանն ունի կանխիկ միջոցների լուրջ դեֆիցիտ և խիստ շահագրգռված է նեղուցի անհապաղ վերաբացմամբ։

Նախագահ Թրամփի պնդմամբ՝ Իրանի իշխանությունների հայտարարությունները նեղուցի փակմանն աջակցելու վերաբերյալ ընդամենը «դեմքը փրկելու» փորձ են։

Ըստ նրա՝ իրականում Իսլամական Հանրապետությունը հյուծվում է ամերիկյան կողմից իրականացվող նավահանգիստների շրջափակման հետևանքով։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment