Միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը. Լառնակա մեկնելը հնարավոր է. Փաշինյան


Հասարակություն


Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայցարելէ ՔՊ ծրագրերը՝ մինչև 2031 թվականը:


Նա նշել է, թե ծրագրերից մեկը կենսաթոշակների ինդեքսավորումն է և նշել, թե իբր միջին փաստացի կենսաթոշակը  ցածր չի լինի նվազագույն սպառողական զամբյուղից։

«Բարեբախտաբար, մեզ մոտ հիմա միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը և սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։

Մենք նախորդիվ նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին, որը նշանակում էր, որ թոշակառուն պետք է իր մեկ ամսվա անհրաժեշտ մինիմալ կալորիան ապահովեր, և հիմա, մի քանի տարի անց, ներառյալ կենսաթոշակի հետվճարի համակարգը, մենք միջին կենսաթոշակը բարձր ենք պահում երբեմն 10 տոկոսով նվազագույն սպառողական զամբյուղից։

Մենք 2028-ից սկսած կենսաթոշակները կինդենքսավորենք այնպես, որ կենսաթոշակն այլևս Հայաստանում նվազագույն սպառոկանա զամբյուղից ցածր չի լինի»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև կրկին  անդրադարձել է թոշակի ավելացված մասով տոմս գնելու և Լառնակա մեկնելու առաջարկին ու նշել, որ դա հնարավոր է։


Leave a Comment