Իրանը հայտարարել է, որ չի ճանաչում ԱՄՆ-ի կողմից հայտարարված հրադադարը – armeniatoday.am

Իրանը չի ճանաչում ԱՄՆ-ի կողմից հայտարարված միակողմանի հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իրանական պետական ​​հեռուստատեսությունը։

«Թեհրանը չի ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված հրադադարը, ունի այն չպահպանելու լիակատար իրավունք և կգործի իր ազգային շահերին համապատասխան»,- հայտարարել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Թրամփը Truth Social-ում հայտարարել էր, որ հրամայել է երկարաձգել Իրանի հետ հրադադարը։ Ըստ Թրամփի՝ Պակիստանի իշխանությունները, որոնք միջնորդում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև, խնդրել են Միացյալ Նահանգներին դադարեցնել Իրանի վրա հարվածները մինչև երկրի ղեկավարների և ներկայացուցիչների միասնական առաջարկի հասնելը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտական գործողությունները դադարեցվել էին ապրիլի 8-ին, երբ կնքվել էր երկշաբաթյա հրադադար: Իսրայելը նույնպես դադարեցրել էր հարվածները։ Կողմերի միջև ձեռք բերված հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին:

Leave a Comment